ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Հոդված 34. ՀԱՅՑԻ ՀԻՄՔԸ ԿԱՄ ԱՌԱՐԿԱՆ ՓՈԽԵԼԸ, ՀԱՅՑԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ, ՀԱՅՑԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 34. ՀԱՅՑԻ ՀԻՄՔԸ ԿԱՄ ԱՌԱՐԿԱՆ ՓՈԽԵԼԸ, ՀԱՅՑԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ, ՀԱՅՑԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայցվորը իրավունք ունի փոխելու հայցի հիմքը կամ առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցապահանջների չափը կամ հրաժարվելու հայցից: Պատասխանողը իրավունք ունի ընդունելու հայցը: Կողմերը կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Կողմերը իրավունք ունեն դատական վճռի հարկադիր կատարում պահանջելու և ներկա գտնվելու դատական վճիռը կատարելիս:
Դատարանը չի ընդունում հայցվորի հրաժարումը հայցից, հայցի ընդունումը պատասխանողի կողմից և չի հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը, եթե այդ գործողությունները հակասում են օրենքին կամ խախտում են որևէ մեկի իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը: