Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 151. ԹԱՐԳՄԱՆԻՆ ՆՐԱ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 151. ԹԱՐԳՄԱՆԻՆ ՆՐԱ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՏՐԵԼԸ

Նախագահողը թարգմանին բացատրում է նրա պարտականությունը` թարգմանելու դատավարության լեզվին չտիրապետող անձանց բացատրությունները, ցուցմունքները, դիմումները, հրապարակվող փաստաթղթերի բովանդակությունը, ինչպես նաև նախագահողի կարգադրությունները, դատարանի որոշումներն ու վճիռները:

Նախագահողը թարգմանին նախազգուշացնում է ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 196 հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին: Թարգմանի` դատարան ներկայանալուց կամ իր պարտականությունների կատարումից խուսափելու դեպքում, նրա նկատմամբ կարող են կիրառվել հասարակական ներգործության միջոցներ կամ նշանակվել տուգանք մինչև 30 դրամի չափով:

(27.02.85 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։