Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 38 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 340. ՄԵԿ ՎՃՌԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԻ ՔԱՆԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԵՐ ՏԱԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 340. ՄԵԿ ՎՃՌԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԻ ՔԱՆԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԵՐ ՏԱԼԸ

Յուրաքանչյուր վճռի հիման վրա տրվում է մեկ կատարողական թերթ: Սակայն, եթե կատարումը պետք է տեղի ունենա տարբեր տեղերում կամ եթե վճիռը կայացված է մի քանի հայցվորների օգտին կամ ընդդեմ մի քանի պատասխանողների, դատարանը, պահանջատերերի խնդրանքով, կարող է տալ մի քանի կատարողական թերթ` ճշտորեն նշելով կատարման վայրերը կամ վճռի այն մասը, որը ենթակա է կատարման տվյալ կատարողական թերթով:

Համապարտ պատասխանողներից դրամական գումարներ բռնագանձելու վերաբերյալ դատավճռի կամ վճռի հիման վրա, պահանջատիրոջ խնդրանքով, կարող է տրվել մի քանի կատարողական թերթ` ըստ համապարտ պատասխանողների թվի: Յուրաքանչյուր կատարողական թերթում պետք է նշվի բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը և թվարկվեն բոլոր պատասխանողները` մատնանշելով նրանց համապարտ պատասխանատվությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։