Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 10 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՈՉՆԱԳՐԵՐ

Հոդված 106. ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 106. ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐ

Գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները կամ հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչները, եթե նրանց թույլատրված է մասնակցելու գործին, դատական ծանուցագրերով տեղյակ են պահվում դատական նիստի կամ առանձին դատավարական գործողությունների կատարման ժամանակի և տեղի մասին: Վկաները, փորձագետներն ու թարգմանները ևս դատարան են կանչվում դատական ծանուցագրերով:

Գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչներին ծանուցագիրը պետք է հանձնվի այն հաշվով, որ նրանք բավականաչափ ժամանակ ունենան դատարան ներկայանալու և գործին նախապատրաստվելու համար:

Ծանուցագիրը տեղեկացվող կամ կանչվող անձին է ուղարկվում կողմի կամ գործին մասնակցող այլ անձի ցույց տված հասցեով: Եթե քաղաքացին փաստորեն չի բնակվում ըստ այն հասցեի, որը հաղորդվել է դատարանին, ծանուցագիրը կարող է ուղարկվել նրա աշխատանքի վայրը:

Անհրաժեշտ դեպքում գործին մասնակցող անձինք, ներկայացուցիչները, ինչպես նաև վկաները, փորձագետները և թարգմանները կարող են տեղեկացվել կամ կանչվել հեռախոսագրով կամ հեռագրով:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։