Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 45. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 45. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ

Ներկայացուցչի լիազորությունները պետք է արտահայտված լինեն օրենքին համապատասխան տրված և ձևակերպված լիազորագրում:

Քաղաքացիների կողմից տրվող լիազորագրերը վավերացվում են նոտարական կարգով: Քաղաքացիների կողմից տրվող լիազորագրերը կարող են վավերացնել նաև այն հիմնարկները, ձեռնարկությունները կամ կազմակերպությունները, որտեղ աշխատում կամ սովորում է փոխանորդյալը, պատգամավորների այն գյուղական կամ ավանային խորհրդի գործադիր կոմիտեն, որի տերիտորիայում ապրում է նա, այն տան տնային կառավարչությունը, որտեղ ապրում է նա, այն ստացիոնար բուժական հիմնարկի ադմինիստրացիան, որտեղ բուժվում է քաղաքացին, համապատասխան զինվորական մասը, եթե լիազորագիրը տալիս է զինվորական ծառայողը, ինչպես նաև այն ուսումնական հաստատությունը, որտեղ սովորում է փոխանորդյալը: Կալանքի տակ գտնվող քաղաքացու կողմից տրված լիազորագրերը վավերացնում է համապատասխան կալանքավայրի ադմինիստրացիան:

Իրավաբանական անձի անունից տրվող լիազորագիրը տրվում է համապատասխան կազմակերպության ղեկավարի կողմից:

Արհեստակցական միությունների և մյուս կազմակերպություների լիազորները (սույն օրենսգրքի 44 հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը) դատարանին պետք է փաստաթղթեր ներկայացնեն, որոնք հաստատեն համապատասխան կազմակերպություների հանձնարարությունը` տվյալ գործով ներկայացուցչություն իրականացնելու մասին:

Փաստաբանի լիազորությունները վավերացվում են իրավաբանական կոնսուլտացիայի կողմից տրվող օրդերով:

Սույն օրենսգրքի 44 հոդվածի 6-րդ և 7-րդ կետերում նշված ներկայացուցիչների լիազորությունները կարող են արտահայտվել փոխանորդյալի` դատարանում արած բանավոր հայտարարությամբ, որը գրառվում է դատական նիստի արձանագրության մեջ:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։