ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 34 · ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Հոդված 290. ՎՃՌԱԲԵԿ ԳԱՆԳԱՏԻ ԿԱՄ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 290. ՎՃՌԱԲԵԿ ԳԱՆԳԱՏԻ ԿԱՄ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն գանգատի կամ բողոքի վերաբերյալ բացատրություններ ներկայացնել, կցելով այդ բացատրությունները հաստատող նյութերը: Անհրաժեշտ դեպքերում ժողովրդական դատավորը կամ դատարանի նախագահը կարող է պարտավորեցնել բացատրությունները և դրանց կցված նյութերը ներկայացնել գործին մասնակցող անձանց թվի համեմատ պատճեններով: Այդ պատճենները հանձնվում են գործին մասնակցող անձանց: