Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 27 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Հոդված 246. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 246. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐ

Դատարանը հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ կազմակերպությունների անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:

Դատարանը քննության է առնում`

1) անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու վերաբերյալ գործերը.

2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու վերաբերյալ գործերը.

3) ծննդյան, որդեգրման, ամուսնության, ապահարզանի և մահվան գրանցման փաստը հաստատելու վերաբերյալ գործերը.

4) օրենքով սահմանված դեպքերում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու փաստը հաստատելու վերաբերյալ գործերը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում ամուսնությունը չի կարող գրանցվել ամուսիններից մեկի մահվան հետևանքով.

5) իրավունք սահմանող փաստաթղթերը (բացառությամբ կուսակցական, կոմերիտական, արհմիութենական տոմսերի, զինվորական փաստաթղթերի, անձնագրի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրվող վկայականների) այն անձին պատկանելու փաստը հաստատելու վերաբերյալ գործերը, որի փաստաթղթերի մեջ նշված անունը, հայրանունը կամ ազգանունը չեն համընկնում այդ անձի անձնագրում կամ ծննդյան վկայականում հիշված անվան, հայրանվան կամ ազգանվան հետ.

6) սեփականության իրավունքով շինությանը տիրելու փաստը հաստատելու վերաբերյալ գործերը.

7) դժբախտ պատահարի փաստը հաստատելու վերաբերյալ գործերը.

8) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահանալու փաստը հաստատելու վերաբերյալ գործերը, երբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան դեպքի գրանցումը.

9) ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման վայրի փաստը հաստատելու վերաբերյալ գործերը.

10) իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստերի հաստատման վերաբերյալ գործերը, եթե օրենսդրությամբ նրանց հաստատման այլ կարգ չի նախատեսված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։