Հոդված 244. ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐ
Հոդված 244. ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐ
Դատարանի կողմից հատուկ վարույթի կարգով քննվող գործերի շարքին են դասվում`
1) իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատելու վերաբերյալ գործերը.
2) քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու և քաղաքացուն մեռած հայտարարելու վերաբերյալ գործերը.
3) քաղաքացուն սահմանափակ գործունակ և անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերը.
4) գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ գործերը.
5) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյաններում գրանցումների անճշտությունները պարզելու վերաբերյալ գործերը.
6) նոտարական գործողությունների դեմ կամ դրանց կատարումը մերժելու դեմ տրված գանգատներից բխող գործերը.
7) կորցրած ներկայցչական փաստաթղթերի նկատմամբ իրավունքները վերականգնելու վերաբերյալ գործերը (կոչի վարույթ):
(26.11.75 խմբագրությամբ)