Հոդված 346. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հոդված 346. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Կատարողական թերթը կամ կատարողական մակագրությունը դատարանի կողմից հարգելի ճանաչված պատճառներով կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողած պահանջատերերի համար բաց թողնված ժամկետը կարող է վերականգնվել, եթե օրենքով այլ բան չի սահմանված:
Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը տրվում է վճիռը կայացնող դատարանին կամ կատարման վայրի դատարանին: Դիմումը քննության է առնվում դատական նիստում: Գործին մասնակցող անձինք տեղեկացվում են նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցի լուծմանը արգելք չի հանդիսանում:
Ժամկետը վերականգնելու հարցի վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
(26.11.75 խմբագրությամբ)