Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 33. ԿՈՂՄԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 33. ԿՈՂՄԵՐԸ

Քաղաքացիական դատավարությունում կողմեր` հայցվոր կամ պատասխանող, կարող են լինել քաղաքացիները, ինչպես նաև իրավաբանական անձի իրավունքներով օգտվող պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, կոլտնտեսությունները, կոոպերատիվ այլ կազմակերպությունները, դրանց միավորումները, հասարակական այլ կազմակերպություններ:

Այն անձը, որի օգտին գործն սկսված է դատախազի, պետական կառավարման մարմինների, արհմիությունների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների և կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հասարակական այլ կազմակերպությունների և առանձին քաղաքացիների դիմումի հիման վրա (սույն օրենսգրքի 4 հոդված), դատարանի կողմից իրազեկ է պահվում ծագած դատավարության մասին և մասնակցում է նրան որպես հայցվոր:

Կողմերն օգտվում են հավասար դատավարական իրավունքներով:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։