Հոդված 184. ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 184. ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դատական վիճաբանությունները բաղկացած են գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչների ճառերից:
Սկզբում հանդես է գալիս հայցվորը և նրա ներկայացուցիչը, իսկ այնուհետև` պատասխանողը և նրա ներկայացուցիչը: Արդեն իսկ սկսված դատավարության ընթացքում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացրած երրորդ անձը և նրա ներկայացուցիչը հանդես են գալիս կողմերից հետո: Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը և նրա ներկայացուցիչը հանդես են գալիս այն հայցվորից կամ պատասխանողից հետո, որի կողմում երրորդ անձը մասնակցում է գործին:
Դատախազը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների, արհմիությունների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների լիազորները և առանձին քաղաքացիները, որոնք գործն սկսել են սույն օրենսգրքի 4 հոդվածով նախատեսված կարգով, դատական վիճաբանություններում հանդես են գալիս առաջինը:
Պետական կառավարման մարմինների լիազորները, որոնց դատարանը դատավարությանը մասնակցելու է ներգրավել կամ որոնք դատավարության մեջ են մտել իրենց նախաձեռնությամբ, դատական վիճաբանություններում հանդես են գալիս կողմերից և երրորդ անձերից հետո:
Հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչները, որոնց թույլատրված է մասնակցելու դատական քննությանը, դատական վիճաբանություններում հանդես են գալիս այն անձերից հետո, որոնք նշված են սույն հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերում:
(28.05.80 խմբագրությամբ)