Հոդված 429. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎՈՂ ՀԱՅՑԵՐ: ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Հոդված 429. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎՈՂ ՀԱՅՑԵՐ: ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքների 61 հոդվածին համապատասխան օտարերկրյա պետության դեմ հայց հարուցելը, հայցն ապահովելը և բռնագանձումը օտարերկրյա պետության` ԽՍՀ Միությունում գտնվող գույքի վրա տարածելը կարող են թույլատրվել համապատասխան պետության իրավասու մարմինների համաձայնությամբ միայն:
Օտարերկրյա պետությունների` ԽՍՀ Միությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչները և համապատասխան օրենքներում ու ԽՍՀՄ միջազգային պայմանագրերում նշված այլ անձինք ենթակա են քաղաքացիական գործերով խորհրդային դատարանի իրավասությանը միայն այն սահմաններում, որ որոշվում են միջազգային իրավունքի նորմաներով կամ ԽՍՀՄ միջազգային պայմանագրերով:
Այն դեպքերում, երբ օտարերկրյա պետության մեջ չի ապահովվում խորհրդային պետության, նրա գույքի կամ խորհրդային պետության ներկայացուցիչների նույնպիսի դատական անձեռնմխելիություն, որպիսին այս հոդվածի համաձայն ապահովվում է օտարերկրյա պետությունների, նրանց գույքի կամ ԽՍՀ Միությունում օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների նկատմամբ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կամ այլ իրավազորված մարմնի կողմից կարող է առաջարկվել, որպեսզի այդ պետության, նրա գույքի կամ այդ պետության ներկայացուցչի նկատմամբ կիրառվեն պատասխան միջոցառումներ:
(28.05.80 խմբագրությամբ)