Հոդված 352. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՏԱՐԱԾՈՒԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ
Հոդված 352. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՏԱՐԱԾՈՒԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքների 55 հոդվածին համապատասխան դատական վճիռների կատարման վերաբերյալ դատական կատարածուի պահանջները պարտադիր են բոլոր պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների համար` ԽՍՀՄ ամբողջ տերիտորիայում:
Վճիռը կատարելիս դատական կատարածուին դիմադրություն ցույց տալու դեպքում դատական կատարածուն ընթերակաների ներկայությամբ այդ մասին ակտ է կազմում և խոչընդոտները վերացնելու համար դիմում է իշխանության մարմինների աջակցությանը: Դատական կատարածուի և ընթերակաների ստորագրած ակտը ներկայացվում է դատավորին` լուծելու այն անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը, որոնք դատական կատարածուին դիմադրություն են ցույց տվել:
(28.05.80 խմբագրությամբ)