Հոդված 30. ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 30. ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, քաղվածքներ անելու դրանցից, պատճեններ հանելու, բացարկներ հայտնելու, ապացույցներ ներկայացնելու, մասնակցելու ապացույցների հետազոտմանը, հարցեր տալու գործին մասնակցող մյուս անձանց, վկաներին և փորձագետներին, միջնորդություններ հարուցելու, բանավոր և գրավոր բացատրություններ տալու դատարանին, ներկայացնելու իրենց փաստարկներն ու նկատառումները դատական քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի առթիվ, առարկելու գործին մասնակցող մյուս անձանց միջնորդությունների, փաստարկների ու նկատառումների դեմ, գանգատարկելու դատարանի վճիռներն ու որոշումները և օգտվելու սույն օրենսգրքով իրենց վերապահած դատավարական այլ իրավունքներից:
Գործին մասնակցող անձինք պարտավոր են բարեխղճորեն օգտվել իրենց վերապահված բոլոր դատավարական իրավունքներից: