ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ: ԲԱՑԱՐԿՆԵՐ
Հոդված 24. ԲԱՑԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 24. ԲԱՑԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Գործը շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանում քննելիս ժողովրդական դատավորի, ժողովրդական ատենակալի, կամ դատարանի ամբողջ կազմի բացարկման դեպքում գործը քննվում է նույն դատարանում, բայց դատավորների այլ կազմով, կամ քննության է հանձնվում մեկ այլ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի, եթե այն շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանում, ուր քննվում էր գործը, դատավորի փոխարինումը դառնում է անհնարին:
Գործը Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանում քննելիս դատարանի անդամի, կամ դատարանի ամբողջ կազմի բացարկման դեպքում գործը քննվում է նույն դատարանում, բայց դատավորների այլ կազմով: