Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 16 · ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

Հոդված 210. ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՎՃՌԻ ԱՆՀԱՊԱՂ ԿԱՏԱՐՈՒՄ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 210. ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՎՃՌԻ ԱՆՀԱՊԱՂ ԿԱՏԱՐՈՒՄ

Դատարանը կարող է թույլ տալ անհապաղ կատարել ամբողջ վճիռը կամ նրա մի մասը, եթե այն վերաբերում է`

1) հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառած վնասի հատուցման վճարումներ բռնագանձելուն.

2) հեղինակային իրավունքը օգտագործելու համար` հեղինակին, հայտնագործության հեղինակին, հեղինակային իրավունք ունեցող գյուտարարին` նրա գյուտն օգտագործելու համար և ռացիոնալիզատորական առաջարկության հեղինակին` նրա առաջարկության համար հասանելիք վարձատրությունը որոշելուն.

3) մյուս բոլոր գործերին, եթե առանձին հանգամանքների բերումով վճռի կատարման դանդաղումը կարող է զգալի վնաս պատճառել պահանջատիրոջը կամ կարող է անհնարին դառնալ վճռի բուն իսկ կատարումը:

Այս հոդվածի 3-րդ կետում նշված հիմքերով վճռի անհապաղ կատարում թույլ տալու դեպքում դատարանը կարող է պահանջել հայցվորից` ապահովել վճռի կատարման շրջադարձումը դատարանի վճիռը բեկանվելու դեպքում:

Վճռի անհապաղ կատարում թույլ տալու հարցը քննության է առնվում դատական նիստում: Գործին մասնակցող անձինք իրազեկ են դարձվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը անհապաղ կատարման հարցի լուծմանը արգելք չի հանդիսանում:

Վճռի անհապաղ կատարման հարցի վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել: Վճռի անհապաղ կատարման վերաբերյալ որոշման դեմ մասնավոր գանգատ տալը կամ մասնավոր բողոք բերելը չի կասեցնում այդ որոշման կատարումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։