Անցնել բովանդակությանը
ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃԻՌՆԵՐԻ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸԳլուխ 37 · ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

Հոդված 332. ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃԻՌՆԵՐԻ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ԵՐևԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 332. ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃԻՌՆԵՐԻ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ԵՐևԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ

Օրինական ուժի մեջ մտած վճիռներն ու որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով:

Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վճիռներն ու որոշումները վերանայելու համար հիմքեր են հանդիսանում`

1) գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք դիմողին հայտնի չեն եղել և հայտնի լինել չէին կարող.

2) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի ակնհայտ սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, ակնհայտ սխալ թարգմանությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը, որոնք հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված վճիռ կայացնելուն.

3) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` կողմերի, գործին մասնակցող մյուս անձանց կամ նրանց ներկայացուցիչների հանցավոր գործողությունները կամ դատավորների հանցավոր արարքները, որ նրանք թույլ են տվել գործը քննելիս.

4) դատարանի այն վճռի, դատավճռի և որոշման բեկանումը կամ մեկ այլ մարմնի այն որոշման վերացումը, որը հիմք է ծառայել տվյալ վճիռը կամ որոշումը կայացնելուն:

Օրինական ուժի մեջ մտած վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայվում է այդ վճիռը կայացրած դատարանի կողմից: Նոր երևան եկած հանգամանքներով այն վճռաբեկ կամ հսկողական ատյանների որոշումների վերանայումը, որոնք փոփոխել են առաջին ատյանի դատարանի վճիռը կամ նոր վճիռ են արձակել, կատարվում է վճիռը փոփոխած կամ նոր վճիռ կայացրած դատարանի կողմից:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։