Հոդված 292. ՀԱՅՑՎՈՐԻ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՀԱՅՑԻՑ և ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 292. ՀԱՅՑՎՈՐԻ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՀԱՅՑԻՑ և ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայցվորի հրաժարվելը հայցից կամ կողմերի հաշտության համաձայնությունը, որ տեղի են ունեցել վճռաբեկ գանգատը տրվելուց կամ վճռաբեկ բողոքը բերվելուց հետո, պետք է վճռաբեկ ատյան ներկայացվեն գրավոր: Նախքան հայցից հրաժարումն ընդունելը կամ հաշտության համաձայնությունը հաստատելը, դատարանը հայցվորին կամ կողմերին բացատրում է նրանց դատավարական գործողությունների հետևանքները:
Հայցվորի հայցից հրաժարվելը ընդունելու կամ կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում վճռաբեկ ատյանը բեկանում է կայացված վճիռը և կարճում է գործի վարույթը: Եթե սույն օրենսգրքի 34 հոդվածում նշված հիմքերով դատարանը մերժում է հայցից հրաժարվելը կամ հաշտության համաձայնությունը, նա գործը քննության է առնում վճռաբեկության կարգով: