Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 10 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՈՉՆԱԳՐԵՐ

Հոդված 112. ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՐԲ ՀԱՅՏՆԻ ՉԷ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ԱՊՐԵԼՈՒ ՎԱՅՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 112. ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՐԲ ՀԱՅՏՆԻ ՉԷ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ԱՊՐԵԼՈՒ ՎԱՅՐԸ

Պատասխանողի փաստական ապրելու վայրը անհայտ լինելու դեպքում դատարանը գործի քննությունը ձեռնարկում է, երբ պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի տնային կառավարչության կամ պատգամավորների գյուղական կամ ավանային խորհրդի գործադիր կոմիտեի կողմից ծանուցագրի ստացումը հավաստող մակագրությունը կրող ծանուցագիրը ստացվում է դատարանում:

Ալիմենտ բռնագանձելու և հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը հատուցելու հայցերով պատասխանողի ապրելու վայրը անհայտ լինելու դեպքում դատավորը պարտավոր է պատասխանողի հետախուզում հայտարարել միլիցիայի մարմինների միջոցով:

Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հասարակական այլ կազմակերպությունների հայցերով պատասխանողի ապրելու վայրը անհայտ լինելու դեպքում դատարանը կարող է պատասխանողի հետախուզում հայտարարել միլիցիայի մարմինների միջոցով:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։