ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
Հոդված 52. ԴԱՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 52. ԴԱՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Դատական հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` սույն օրենսգրքով սահմանված կանոնների համաձայն: Գործին մասնակցող անձինք իրազեկ են պահվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը հանձնարարության կատարմանը արգելք չի հանդիսանում:
Արձանագրությունները և հանձնարարության կատարման ընթացքում հավաքված բոլոր նյութերը անհապաղ ուղարկվում են գործը քննող դատարանին:
Եթե գործին մասնակցող անձինք կամ վկաները հանձնարարությունը կատարող դատարանին բացատրություններ կամ ցուցմունքներ են տվել, ապա գործը քննող դատարանին ներկայանալու դեպքում նրանք բացատրություններ և ցուցմունքներ են տալիս ընդհանուր կարգով: