Հոդված 120. ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՎԱՐՈՒՅԹՆ ԸՆԴՈՒՆԱԾ ԳՈՐԾԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՄԵԿ ՈՒՐԻՇ ԴԱՏԱՐԱՆԻ
Հոդված 120. ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՎԱՐՈՒՅԹՆ ԸՆԴՈՒՆԱԾ ԳՈՐԾԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՄԵԿ ՈՒՐԻՇ ԴԱՏԱՐԱՆԻ
Ընդդատության կանոնների պահպանությամբ դատարանի կողմից իր վարույթն ընդունած գործը պետք է ըստ էության լուծի նույն դատարանը, թեկուզև այն հետագայում ընդդատյա է դարձել մեկ ուրիշ դատարանի:
Դատարանը գործը հանձնում է մեկ ուրիշ դատարանի քննության`
1) եթե գտնում է, որ տվյալ գործը ավելի արագ և ճիշտ կքննվի մեկ ուրիշ դատարանում, մասնավորապես` ապացույցների մեծամասնության գտնվելու վայրի դատարանում.
2) եթե պատասխանողը, որի բնակության վայրը հայտնի չի եղել առաջ, միջնորդություն հարուցի գործը իր բնակության վայրի դատարանին հանձնելու մասին.
3) եթե մեկ կամ մի քանի դատավորների բացարկվելուց հետո նրանց փոխարինումը տվյալ դատարանում դառնում է անհնարին.
4) եթե տվյալ դատարանում գործը քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունել ընդդատության կանոնների խախտումով:
Գործը մի այլ դատարանի քննության հանձնելու վերաբերյալ որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել կամ մասնավոր բողոք բերվել: