Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 146. ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 146. ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ

Գործում կողմ չհանդիսացող հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներին դատարանի որոշմամբ թույլատրվում է մասնակցել դատաքննությանը` դատարանին շարադրելու համար նրանց լիազորող կազմակերպությունների կամ կոլեկտիվների կարծիքը դատարանի կողմից քննվող գործի առթիվ:

Հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներն իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, ներկա լինելու բոլոր դատական նիստերին, ներկայացնելու ապացույցներ, մասնակցելու ապացույցների հետազոտությանը, հարցեր տալու գործին մասնակցող անձանց, վկաներին և փորձագետներին, իրենց փաստարկներն ու նկատառումները ներկայացնելու դատական քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ, մասնակցելու դատական վիճաբանություններին:

Հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների լիազորությունները հաստատվում են հասարակական կազմակերպության կամ կոլեկտիվի ընդհանուր ժողովի կամ ընտրովի մարմնի այն որոշման քաղվածքներով, որն ընդունվել է դատարանում քննվող գործի կապակցությամբ:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։