Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 34 · ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

Հոդված 307. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ ԿԱՄ ՍԽԱԼ ԿԻՐԱՌԵԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 307. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ ԿԱՄ ՍԽԱԼ ԿԻՐԱՌԵԼԸ

Դատավարական իրավունքի նորմաների խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է հանդիսանում միայն այն դեպքում, եթե այդ խախտումը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

Վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման`

1) եթե դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով.

2) եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձերից որևէ մեկի բացակայությամբ, որին չեն տեղեկացրել դատական նիստի ժամանակի և տեղի մասին.

3) եթե գործը քննելիս խախտվել են դատավարության լեզվի վերաբերյալ կանոնները.

4) եթե դատարանը գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ հարց է լուծել.

5) եթե վճիռը կայացնելիս խախտվել են դատավորների խորհրդակցության գաղտնիքի կանոնները.

6) եթե դատավորներից որևէ մեկը չի ստորագրել վճիռը կամ եթե վճիռը ստորագրել են ոչ այն դատավորները, որոնք հիշված են վճռի մեջ.

7) եթե վճիռը կայացրել են ոչ այն դատավորները, որոնք մտնում են գործը քննող դատարանի կազմի մեջ.

8) եթե գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։