Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

Հոդված 65. ԳՐԱՎՈՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 65. ԳՐԱՎՈՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գործին չմասնակցող այն պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, կոլտնտեսությունները, կոոպերատիվ այլ կազմակերպությունները, դրանց միավորումներն ու հասարակական այլ կազմակերպությունները կամ քաղաքացիները, որոնք հնարավորություն չունեն ներկայացնելու պահանջվող գրավոր ապացույցը կամ հնարավորություն չունեն այն ներկայացնելու դատարանի կողմից սահմանված ժամկետում, պարտավոր են այդ մասին իրազեկ պահել դատարանին, մատնանշելով պատճառները:

Դատարանին իրազեկ չպահելու դեպքում, այլև եթե գրավոր ապացույցը ներկայացնելու վերաբերյալ դատարանի պահանջը չի կատարվել դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հասարակական այլ կազմակերպությունների մեղավոր պաշտոնատար անձինք կամ քաղաքացիները ենթարկվում են տուգանքի մինչև 10 դրամի չափով: Տուգանումը համապատասխան պաշտոնատար անձանց և քաղաքացիներին չի ազատում դատարանի կողմից պահանջվող գրավոր ապացույցը ներկայացնելու պարտականությունից:

Գրավոր ապացույցները, որպես կանոն, ներկայացվում են իսկական օրինակով: Եթե ներկայացվել է փաստաթղթի պատճենը, դատարանը իրավունք ունի անհրաժեշտության դեպքում պահանջելու ներկայացնել իսկականը:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։