Հոդված 430. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԴԻՄԵԼԸ
Հոդված 430. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԴԻՄԵԼԸ
Հայաստանի Հանրապետության դատարանները կատարում են սահմանված կարգով նրանց տրված օտարերկրյա դատարանների հանձնարարությունները` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին (ծանուցագրերի և այլ փաստաթղթերի հանձնում, կողմերի և վկաների հարցաքննություն, փորձաքննության և տեղազննության կատարում և այլն), բացառությամբ այն դեպքերի`
1) երբ հանձնարարության կատարումը կհակասեր ԽՍՀՄ սուվերենությանը կամ կսպառնար ԽՍՀՄ անվտանգությանը.
2) երբ հանձնարարության կատարումը չի մտնում դատարանի իրավասության մեջ:
Օտարերկրյա դատարանների` առանձին դատավարական գործողությունների իրականացման վերաբերյալ հանձնարարությունները կատարվում են խորհրդային օրենսդրության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության դատարանները կարող են դիմել օտարերկրյա դատարաններին առանձին դատավարական գործողություններ կատարելու հանձնարարություններով:
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքների 62 հոդվածին համապատասխան, օտարերկրյա դատարանների հետ Հայաստանի Հանրապետության դատարանների հարաբերությունների կարգը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԽՍՀՄ ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
(28.05.80 խմբագրությամբ)