ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 183. ԳՈՐԾԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼԸ
Հոդված 183. ԳՈՐԾԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼԸ
Բոլոր ապացույցները քննության առնելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչներին հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում որևէ բանով լրացնել գործի նյութերը: Այդպիսի հայտարարություններ չլինելու դեպքում նախագահողը հայտարարում է գործի հետազոտությունն ավարտված, և դատարանն անցնում է դատական վիճաբանությունների և դատախազի եզրակացության ունկնդրությանը: