Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 23 · ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԵՂԱԾ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԱՆԳԱՏՆԵՐ

Հոդված 233. ԳԱՆԳԱՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 233. ԳԱՆԳԱՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Գանգատը պետք է քննության առնվի այն տրվելու պահից ոչ ուշ, քան երեք օրվա ժամկետում:

Դատարանը գանգատը քննության է առնում խնդրատուի, պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեի ներկայացուցչի մասնակցությամբ, իսկ այն դեպքում, երբ գանգատը վերաբերում է ոչ թե խնդրատուին, այլ ուրիշ քաղաքացու` նաև այդ քաղաքացու մասնակցությամբ: Սակայն այս հոդվածում նշված անձանց չներկայանալը արգելք չի հանդիսանում գործի լուծմանը:

Ընտրողների ցուցակում եղած անճշտության վերաբերյալ գանգատի առթիվ գործը դատարանը քննության է առնում դատախազի պարտադիր մասնակցությամբ:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։