ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 187. ԳՈՐԾԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼԸ
Հոդված 187. ԳՈՐԾԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼԸ
Դատական վիճաբանությունների մասնակիցները կամ եզրակացություն տվող դատախազը իրավունք չունեն իրենց ելույթներում վկայակոչելու այն հանգամանքները, որոնք չեն պարզվել դատարանի կողմից, ինչպես նաև այն ապացույցները, որոնք չեն հետազոտվել դատական նիստում:
Եթե դատական վիճաբանությունների կամ դատախազի եզրակացության ժամանակ դատարանը անհրաժեշտ է գտնում գործի համար նշանակություն ունեցող նոր հանգամանքներ պարզել կամ նոր ապացույցներ հետազոտել, նա որոշում է կայացնում գործի ըստ էության քննությունը վերսկսելու մասին: Գործի ըստ էության քննությունն ավարտվելուց հետո նոր դատական վիճաբանությունները տեղի են ունենում ընդհանուր կարգով: Նույն կարգով եզրակացություն է տալիս դատախազը: