Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 38 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 351. ՊԱՐՏԱՊԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 351. ՊԱՐՏԱՊԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ

Ալիմենտ բռնագանձելու, հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ գործերով, երբ պարտապանի գտնվելու վայրը անհայտ է, դատավորը որոշում է կայացնում ներքին գործերի մարմինների միջոցով պարտապանին հետախուզելու մասին:

Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների օգտին քաղաքացիներից կատարվող բռնագանձումների վերաբերյալ վճիռները կատարելիս, երբ անհայտ է պարտապանի գտնվելու վայրը, դատարանը կարող է որոշում կայացնել ներքին գործերի մարմինների միջոցով պարտապանին հետախուզելու մասին:

Հետախուզման ծախսերը կատարվում են պարտապանի հաշվին:

Ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերով ծնողների հետախուզման ժամանակամիջոցում անչափահաս երեխաներին նպաստ վճարելու դեպքում դատավորը ալիմենտի գոյացած պարտքի վերաբերյալ դատական կատարածուի միջնորդագրի հիման վրա որոշում է կայացնում վճարված նպաստի գումարը, այդ գումարի վրա օրենսդրությամբ սահմանված 10 տոկոսի հավելումով, պարտապանից բռնագանձելու համար կատարողական թերթ տալու մասին:

Դատավորը ներքին գործերի մարմնի հայտարարության հիման վրա որոշում է կայացնում պարտապանի հետախուզման ծախսերը նրանից բռնագանձելու համար կատարողական թերթ տալու մասին:

(28.05.80, 27.02.85 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։