ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 10. ԳՈՐԾԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ, ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԶՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ
Հոդված 10. ԳՈՐԾԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ, ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԶՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ
Դատարանը պարտավոր է, չսահմանափակվելով ներկայացված նյութերով ու բացատրություններով, ձեռք առնել օրենքով նախատեսված բոլոր միջոցները` բազմակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվ կերպով պարզելու գործի իրական հանգամանքները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
Դատարանը պետք է գործին մասնակցող անձանց բացատրի նրանց իրավունքներն ու պարտականությունները, նախազգուշացնի դատավարական գործողությունները կատարելու կամ չկատարելու հետևանքների մասին և գործին մասնակցող անձանց աջակցություն ցույց տա իրականացնելու իրենց իրավունքները: