ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 10 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՈՉՆԱԳՐԵՐ
Հոդված 111. ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՍՑԵՆ ՓՈխԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 111. ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՍՑԵՆ ՓՈխԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Գործին մասնակցող անձինք և ներկայացուցիչները պարտավոր են գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու վերաբերյալ հաղորդել դատարանին: Այդպիսի հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է դատարանին հայտնի վերջին հասցեով և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերը ըստ այդ հասցեի այլևս չի ապրել:
Գործի վարույթի ընթացքում իր հասցեն փոխելու մասին դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու համար դատարանը իրավունք ունի գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչների նկատմամբ տուգանք նշանակել մինչև 30 դրամ չափով:
(27.02.85 խմբագրությամբ)