Հոդված 122. ԳՈՐԾԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՄԵԿ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՑ ՈՒՐԻՇ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ
Հոդված 122. ԳՈՐԾԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՄԵԿ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՑ ՈՒՐԻՇ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ
Գործը Հայաստանի Հանրապետության դատարանից ուրիշ միութենական հանրապետության դատարանին է հանձնվում կամ ուրիշ միութենական հանրապետության դատարանից Հայաստանի Հանրապետության դատարանին է հանձնվում ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքների 43 հոդվածի համաձայն, դատարանի որոշման հիման վրա` այդ որոշման գանգատարկման կամ բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, իսկ գանգատ տրվելու կամ բողոք բերվելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու վերաբերյալ որոշում կայացվելուց հետո:
Հայաստանի Հանրապետության դատարանի և ուրիշ միութենական հանրապետության դատարանի միջև գործի քննության վայրի մասին վեճ ծագելու դեպքում հարցը լուծում է ԽՍՀՄ գերագույն դատարանը: