Հոդված 124. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՁևՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 124. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՁևՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայցադիմումը տրվում է դատարանին գրավոր:
Դիմումի մեջ նշված պետք է լինեն`
1) այն դատարանի անունը, որին տրվում է դիմումը.
2) հայցվորը, նրա բնակավայրը կամ, եթե հայցվորն իրավաբանական անձ է, նրա գտնվելու վայրը, ինչպես նաև ներկայացուցիչը և նրա հասցեն, եթե դիմումը տրվում է ներկայացուցչի կողմից.
3) պատասխանողը, նրա բնակավայրը կամ, եթե պատասխանողը իրավաբանական անձ է, նրա գտնվելու վայրը.
4) հայցվորի պահանջը.
5) հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման.
6) այն հանգամանքները, որոնցով հայցվորը հիմնավորում է իր պահանջը, և այն ապացույցները, որոնք հաստատում են հայցվորի շարադրած հանգամանքները.
7) դիմումին կցված փաստաթղթերի ցանկը:
Դիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի տված հայցադիմումին պետք է կցված լինի լիազորագիր կամ մի այլ փաստաթուղթ, որը հաստատի ներկայացուցչի լիազորությունները: