Հոդված 127. ՄԻ ՔԱՆԻ ՀԱՅՑԱՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ և ԱՆՋԱՏՈՒՄԸ
Հոդված 127. ՄԻ ՔԱՆԻ ՀԱՅՑԱՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ և ԱՆՋԱՏՈՒՄԸ
Հայցվորն իրավունք ունի մեկ հայցադիմումի մեջ միացնելու միմյանց հետ կապված մի քանի պահանջներ:
Հայցադիմումն ընդունող դատավորը իրավունք ունի միացված պահանջներից մեկը կամ մի քանիսը անջատելու և դարձնելու առանձին վարույթ, եթե պահանջների անջատ քննությունը ավելի նպատակահարմար է գտնում:
Եթե պահանջները հարուցվել են մի քանի հայցվորների կողմից կամ մի քանի պատասխանողների դեմ, ապա հայցադիմումն ընդունող դատավորը իրավունք ունի մեկ կամ մի քանի պահանջներ առանձնացնելու և դարձնելու առանձին վարույթ, եթե պահանջների անջատ քննությունը ավելի նպատակահարմար է գտնում:
Դատավորը, պարզելով, որ տվյալ դատարանի վարույթում կան մի քանի միատեսակ գործեր, որոնցում միևնույն կողմերն են մասնակցում, կամ մեկ հայցվորի հայցերով մի քանի գործ տարբեր պատասխանողների դեմ, կամ տարբեր հայցվորներ միևնույն պատասխանողի դեմ, իրավունք ունի միացնելու այդ գործերը մեկ վարույթի մեջ` համատեղ քննելու համար, եթե նման միացումը կապահովի վեճերի ավելի արագ ու ճիշտ քննությունը: