ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 12 · ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ
Հոդված 129. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻՆ ԸՆԹԱՑՔ ՉՏԱԼԸ
Հոդված 129. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻՆ ԸՆԹԱՑՔ ՉՏԱԼԸ
Դատավորը, պարզելով, որ հայցադիմումը տրված է առանց սույն օրենսգրքի 124, 125, և 126 հոդվածներում շարադրված պահանջները պահպանելու կամ պետական տուրքը վճարված չէ, որոշում է կայացնում դիմումը թողնել առանց ընթացքի, որի մասին հայտում է դիմողին և նրան ժամանակ է տալիս թերությունները ուղղելու համար:
Եթե դիմողը դատավորի ցուցումներին համապատասխան և սահմանված ժամկետում կատարի սույն օրենսգրքի 124, 125 և 126 հոդվածներում թվարկված բոլոր պահանջները կամ վճարի պետական տուրքը, հայցադիմումը համարվում է տրված այն օրը, երբ առաջին անգամ ներկայացվել է դատարան: Հակառակ դեպքում դիմումը համարվում է չտրված և վերադարձվում է դիմողին: