ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 12 · ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ
Հոդված 131. ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 131. ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Դատավորը հակընդդեմ հայցն ընդունում է`
1) եթե հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվակցմանը.
2) եթե հակընդդեմ հայցի բավարարումը լիովին կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
3) եթե հակընդդեմ և սկզբնական հայցի միջև փոխադարձ կապ կա և նրանց համատեղ քննությունը կապահովի վեճերի առավել արագ և ճիշտ քննությունը: