Հոդված 133. ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 133. ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հայցի ապահովման միջոցներ կարող են լինել`
1) պատասխանողին պատկանող և նրա մոտ կամ ուրիշ անձանց մոտ գտնվող գույքի կամ դրամական գումարների վրա արգելանք դնելը.
2) պատասխանողին արգելելը` կատարելու որոշակի գործողություններ.
3) այլ անձանց արգելելը` գույքը հանձնելու պատասխանողին կամ նրա նկատմամբ այլ պարտավորություններ կատարելու.
4) գույքի իրացման կասեցումը` գույքը արգելանքից ազատելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում.
5) պարտապանի կողմից հայցային կարգով վիճարկվող կատարողական փաստաթղթով կատարվող բռնագանձման կասեցումը, եթե նման վիճարկումը թույլատրվում է օրենսդրությամբ:
Անհրաժեշտ դեպքերում կարող են թույլատրվել հայցի ապահովման մի քանի տեսակներ:
Այս հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված արգելանքները խախտելու դեպքում մեղավոր անձինք դատարանի որոշմամբ ենթարկվում են մինչև 30 դրամի չափով տուգանքի: Բացի դրանից, հայցվորն իրավունք ունի այդ անձերից բռնագանձելու այն վնասները, որ հասցրել են նրանք հայցն ապահովելու վերաբերյալ որոշումը չկատարելու հետևանքով:
Քրեական գործից բխող հայցերով և ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ հայցերով ու դիմումներով (եթե չկա վաստակ կամ այլ այնպիսի գույք, որի վրա կարելի է բռնագանձում տարածել), արգելանքը կարող է դրվել պատասխանողի` պետական աշխատավորական խնայողական դրամարկղներում և ԽՍՀՄ պետական բանկում ունեցած ավանդների վրա: Քաղաքացիների` պետական աշխատավորական խնայողական դրամարկղներում և ԽՍՀՄ պետական բանկում ունեցած ավանդների վրա արգելանքը կարող է դրվել նաև այն դեպքում, երբ հայց է ներկայացվում ամուսինների համատեղ գույք հանդիսացող ավանդը բաժանելու մասին:
Եթե պատասխանողի գույքի վրա արգելանք է դրվում ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ հայցերով ու դիմումներով հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառած վնասը հատուցելու հայցերով, ապա հայցի ապահովման չափը որոշվում է հայցվորին հասանելիք վճարումների գումարով, սակայն այդ չափը չի կարող գերազանցել ավելի քան երեք տարվա վճարումներից:
(27.02.85 խմբագրությամբ)