ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 13 · ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 134. ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻ ՏԵՍԱԿԸ ՄԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ
Հոդված 134. ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻ ՏԵՍԱԿԸ ՄԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ
Թույլատրվում է հայցի ապահովման մի տեսակը փոխարինել մի այլ տեսակով:
Հայցի ապահովման մի տեսակը մի այլ տեսակով փոխարինելու հարցը լուծվում է դատական նիստում: Գործին մասնակցող անձինք տեղյակ են պահվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում ապահովման մի տեսակը մի այլ տեսակով փոխարինելու հարցը քննության առնելուն:
Դրամական գումար բռնագանձելու վերաբերյալ հայցն ապահովելիս պատասխանողն իրավունք ունի թույլատրված ապահովման միջոցների փոխարեն դատարանի դեպոզիտ հաշիվը մուծելու հայցվորի կողմից պահանջվող գումարը: