ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 13 · ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 138. ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ և ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Հոդված 138. ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ և ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Հայցի ապահովման հարցերի վերաբերյալ բոլոր որոշումների դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
Եթե հայցի ապահովման վերաբերյալ որոշումը կայացվել է առանց գանգատը տվող անձին իրազեկ պահելու, գանգատ տալու ժամկետը հաշվվում է այն օրից, երբ նրան հայտնի է դարձել այդ որոշումը:
Հայցի ապահովման վերաբերյալ որոշման դեմ մասնավոր գանգատ տալը կամ մասնավոր բողոք բերելը չի կասեցնում այդ որոշման կատարումը:
Հայցի ապահովումը վերացնելու կամ հայցի ապահովման մի տեսակը մի այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ որոշման դեմ մասնավոր գանգատ տալը կամ մասնավոր բողոք բերելը կասեցնում է որոշման կատարումը: