ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 14. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ և ՈՐՈՇՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ
Հոդված 14. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ և ՈՐՈՇՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքների 15 հոդվածին համապատասխան դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռն ու որոշումը պարտադիր են բոլոր պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հասարակական այլ կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների համար և ենթակա են կատարման ԽՍՀՄ ամբողջ տերիտորիայում:
Վճռի և որոշման պարտադիր լինելը շահագրգռված անձանց չի զրկում դատարան դիմելու հնարավորությունից` պաշտպանելու այն իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, որոնց վերաբերյալ վեճը դատարանը քննության չի առել ու չի լուծել:
(28.05.80 խմբագրությամբ)