Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 14 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ

Հոդված 140. ԳՈՐԾԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 140. ԳՈՐԾԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայցադիմումն ընդունելուց հետո դատավորը գործը դատական քննության է նախապատրաստում, որի նպատակն է ապահովել գործի ժամանակին ու ճիշտ լուծումը:

Ընդ որում դատավորը միանձնաբար կատարում է այսպիսի գործողություններ`

1) հայցվորին հարցուփորձ է անում հայցային պահանջների էության շուրջը, նրա միջոցով պարզում է պատասխանողի հնարավոր առարկությունները, առաջարկում է, եթե դա անհրաժեշտ է, ներկայացնել լրացուցիչ ապացույցներ, բացատրում է հայցվորին նրա դատավարական իրավունքներն ու պարտականությունները.

2) անհրաժեշտ դեպքերում կանչում է պատասխանողին, հարցուփորձ է անում գործի հանգամանքների մասին, պարզում է, թե ինչ առարկություններ կան հայցի դեմ և այդ առարկությունները ինչ ապացույցներով կարող են հաստատվել, առանձնապես բարդ գործերով պատասխանողին առաջարկում է գործի վերաբերյալ ներկայացնելու գրավոր բացատրություններ, պատասխանողին բացատրում է նրա դատավարական իրավունքներն ու պարտականությունները.

3) լուծում է համապատասխանողների և երրորդ անձանց գործի մեջ ներգրավելու կամ գործի մեջ մտնելու հարցը, հարցուփորձ է անում նրանց այս հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխանաբար, պարզում է գործի մեջ համահայցվորների մտնելու հարցը.

4) կողմերին բացատրում է վեճը լուծելու համար միջնորդ կամ ընկերական դատարանին դիմելու նրանց իրավունքը և այդպիսի գործողության հետևանքները.

5) լուծում է գործին դատախազի մասնակցության և դատավարությանը պետական կառավարման համապատասխան մարմնին մասնակից դարձնելու հարցը. պատասխանողի գույքային իրավունքների պաշտպանության, ինչպես նաև նրա երեխաների շահերի ապահովման նպատակով սահմանված կարգով անհայտ բացակայող, հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչված անձանց հետ ամուսնալուծության վերաբերյալ գործերի դատավարությանը խնամակալության և հոգաբարձության մարմիններին մասնակից դարձնելու հարցը.

6) լուծում է հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներին դատական քննությանը մասնակցելուն թույլ տալու հարցը.

7) պարզելով, որ գործի ելքով շահագրգռված է պետական ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն, կոլտնտեսություն, կոոպերատիվ այլ կազմակերպություն, դրանց միավորում, հասարակական այլ կազմակերպություն, կամ քաղաքացի, որոնք գործին մասնակցելու չեն ներգրավվել, իրազեկ է պահում նրանց վարվող գործի և նրա քննվելու ժամանակի մասին.

8) լուծում է վկաներին դատական նիստին կանչելու կամ նրանց սույն օրենսգրքի 62 հոդվածի չորրորդ մասով նախատեսված կարգով հարցաքննելու հարցը.

9) պետական ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից, կոլտնտեսություններից, կոոպերատիվ այլ կազմակերպություններից, դրանց միավորումներից, հասարակական այլ կազմակերպություններից, կամ քաղաքացիներից պահանջում է գրավոր կամ իրեղեն ապացույցներ, կամ գործին մասնակցող անձանց պահանջագրեր է տալիս այդ ապացույցները ստանալու և դատարան ներկայացնելու համար.

10) հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, լուծում է փորձաքննություն կատարելու հարցը.

11) անհետաձգելի դեպքերում` գործին մասնակցող անձանց իրազեկ դարձնելով, զննում է կատարում տեղում.

12) դատական հանձնարարություններ է ուղարկում այլ դատարանների:

(07.03.67, 28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։