Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 145. ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ և ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 145. ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ և ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Առաջին ատյանի դատարանը գործը քննելիս պարտավոր է գործի ապացույցները հետազոտել անմիջականորեն, այն է` լսել գործին մասնակցող անձանց բացատրությունները, վկաների ցուցմունքները, փորձագետների եզրակացությունները, ծանոթանալ գրավոր ապացույցներին, զննել իրեղեն ապացույցները:

Գործի քննությունը կատարվում է բանավոր և դատավորների անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորներից մեկի փոխվելու դեպքում գործի քննությունը պետք է կատարվի սկզբից:

Յուրաքանչյուր գործով դատական նիստը շարունակվում է անընդհատ, բացի հանգստյան համար նշանակված ժամանակից: Նախքան սկսված գործի քննությունն ավարտելը կամ նախքան նրա քննությունը հետաձգելը, դատարանը իրավունք չունի այլ գործեր քննելու:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։