ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 150. ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼԸ
Հոդված 150. ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼԸ
Դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատարանին, թե տվյալ գործով կանչված անձերից ովքեր են ներկայացել, ծանուցագրերը հանձնված են արդյոք չներկայացած անձանց և ինչ տեղեկություններ կան նրանց չներկայանալու պատճառների մասին:
Դատարանը պարզում է ներկայացած անձանց ինքնությունը, ինչպես նաև ստուգում է պաշտոնատար անձանց և ներկայացուցիչների լիազորությունները: