ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 153. ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ և ԲԱՑԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԲԱՑԱՏՐԵԼԸ
Հոդված 153. ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ և ԲԱՑԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԲԱՑԱՏՐԵԼԸ
Նախագահողը հայտարարում է դատարանի կազմը, հայտնում է, թե ով է մասնակցում որպես դատախազ, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի ներկայացուցիչ, փորձագետ, թարգման, դատական նիստի քարտուղար, և գործին մասնակցող անձանց բացատրում է բացարկներ հայտնելու նրանց իրավունքը:
Բացարկ հայտնելու հիմքերը, հայտնված բացարկի լուծման կարգը և այդպիսի հայտարարությունների բավարարման հետևանքները որոշվում են սույն օրենսգրքի 18-24 հոդվածներով:
(28.05.80 խմբագրությամբ)