ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 159. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ՎԿԱՆԵՐԻ ԿԱՄ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 159. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ՎԿԱՆԵՐԻ ԿԱՄ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Դատական նիստին վկաների կամ փորձագետների չներկայանալու դեպքում դատարանը լսում է գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչների կարծիքը և դատախազի եզրակացությունը` չներկայացած վկաների կամ փորձագետների բացակայությամբ գործը քննելու հնարավորության մասին և որոշում է կայացնում դատական քննությունը շարունակելու կամ գործի քննությունը հետաձգելու մասին:
Եթե դատարան կանչված վկան դատական նիստի չի ներկայացել դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, ենթարկվում է տուգանքի մինչև 30 դրամի չափով, իսկ երկրորդ կանչով չներկայանալու դեպքում` հարկադրական բերման:
(27.02.85, 01.03.85 խմբագրությամբ)