ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 163. ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՔՆՆԵԼՈՒ ՍԿԻԶԲԸ
Հոդված 163. ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՔՆՆԵԼՈՒ ՍԿԻԶԲԸ
Գործի քննությունն ըստ էության սկսվում է նախագահողի կամ ժողովրդական ատենակալի կողմից գործի զեկուցմամբ: Այնուհետև նախագահողը պարզում է, թե հայցվորը արդյոք պնդում է իր պահանջները, պատասխանողը արդյոք ընդունում է հայցվորի պահանջները և կողմերը արդյոք չեն ցանկանում գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, կամ վեճը լուծելու համար դիմել միջնորդ դատարանին կամ ընկերական դատարանին: