Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 165. ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 165. ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գործը զեկուցվելուց հետո դատարանը լսում է հայցվորի և նրա կողմում մասնակցող երրորդ անձի, ինչպես նաև գործին մասնակցող մյուս անձանց բացատրությունները: Դատախազը, ինչպես նաև պետական կառավարման, արհմիությունների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների լիազորված մարմինները և առանձին քաղաքացիները, որոնք գործն սկսել են սույն օրենսգրքի 4 հոդվածով նախատեսված կարգով բացատրություն են տալիս առաջինը:

Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հարցեր տալու միմյանց: Գործին մասնակցող անձանց գրավոր բացատրությունները, ինչպես սույն օրենսգրքի 51 և 57 հոդվածներով նախատեսված կարգով դատարանի կողմից ստացված բացատրությունները, հրապարակվում են նախագահողի կողմից:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։