ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 169. ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 169. ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Նախագահողը պարզում է վկայի հարաբերությունը գործին մասնակցող անձանց հետ և առաջարկում է նրան դատարանին հաղորդել այն ամենը, ինչ հայտնի է իրեն գործի վերաբերյալ:
Դրանից հետո վկային կարող են հարցեր տրվել:
Առաջինը հարցեր է տալիս այն անձը, որի խնդրանքով կանչվել է վկան, և նրա ներկայացուցիչը, իսկ այնուհետև գործին մասնակցող մյուս անձինք և ներկայացուցիչները: Դատարանի նախաձեռնությամբ հրավիրված վկային առաջինը հարցեր է առաջարկում հայցվորը:
Նախագահողը վերացնում է գործի հետ առնչություն չունեցող հարցերը:
Դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու վկային նրա հարցաքննության ամեն մի պահին: