ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 16 · ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ
Հոդված 193. ՎՃԻՌԸ ԿԱՅԱՑՆԵԼԻՍ ԼՈՒԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐՑԵՐԸ
Հոդված 193. ՎՃԻՌԸ ԿԱՅԱՑՆԵԼԻՍ ԼՈՒԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐՑԵՐԸ
Վճիռը կայացնելիս դատարանը գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող ինչ հանգամանքներ են պարզված և ինչ հանգամանքներ չեն պարզված, ինչ օրենք պետք է կիրառվի տվյալ գործով և արդյոք բավարարման ենթակա է հայցը:
Դատարանը, խորհրդակցության ժամանակ գտնելով, որ անհրաժեշտ է գործի համար նշանակություն ունեցող նոր հանգամանքներ պարզել, կամ նոր ապացույցներ հետազոտել, որոշում է կայացնում գործի ըստ էության քննությունը վերսկսելու մասին: Գործի ըստ էության քննությունն ավարտելուց հետո դատարանը նորից լսում է դատական վիճաբանություններն ու դատախազի եզրակացությունը: