ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 16 · ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ
Հոդված 206. ՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ և ՏԱՐԱԺԱՄԿԵՏՈՒՄԸ, ՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ և ԿԱՐԳԸ ՓՈՓՈԽԵԼԸ
Հոդված 206. ՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ և ՏԱՐԱԺԱՄԿԵՏՈՒՄԸ, ՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ և ԿԱՐԳԸ ՓՈՓՈԽԵԼԸ
Գործով վճիռ կայացնող դատարանը իրավունք ունի, գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա, ելնելով կողմերի գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից, հետաձգելու կամ տարաժամկետելու վճռի կատարումը, ինչպես նաև փոփոխելու նրա կատարման եղանակն ու կարգը:
Հիշյալ դիմումները քննության են առնվում դատական նիստում: Գործին մասնակցող անձինք իրազեկ են դարձվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը դատարանի առաջ դրված հարցի լուծմանը արգելք չի հանդիսանում:
Վճռի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, ինչպես նաև նրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել: